Առողջապահություն 

Կորցնելով ատամները՝ կորցնում ենք հիշողությունը՝ պնդում են գիտնականները

analitik.am

Որքան ավելի քիչ ատամներ ունի մարդ, այնքան ավելի փոքր է մարդու կարողությունը՝ հիշելու ինֆորմացիան: Այսպիսի եզրահանգման գիտնականները եկել են՝ ելնելով նոր հետազոտությունից, հաղորդում է LiveScience-ը:


Հետազոտությանը մասնակցում էին 273 մարդ՝ մինչև 55 տարեկան և ավելի: Հետևելով նրանց՝ գիտնականները հայտնաբերել են կապ՝ բնական ատամների և հիշողության միջև:


Միաժամանակ, հետազոտողները նշել են նաև յուրաքանչյուր մասնակցի տարիքը՝ համոզվելու,որ այդ գործոնը չի ազդում հիշելու կարողության վրա:


Չնայած, որ հետազոտության ժամանակ գիտնականներին չհաջողվեց պարզել այդ կապի պատճառը, այնուամենայնիվ նրանց արդյունքները համընկնում են նախկինում կատարված հետազոտությունների արդյունքների հետ: European Journal of Oral Sciences-ում հրապարակված զեկույցը պատմում է այն մասին, որ բնական ատամների պակասը ազդում է մարդկանց հիշողության վրա:


Գիտնականները ենթադրում են, որ ատամների կորուստը բերում է սենսորային ազդանշանների թուլացմանը, որոնք էլ ազդակներ չեն հաղորդում ուղեղին՝ արդյունքում բացասական անդրադառնալով հիշողության վրա:

Նույն շարքից