Առողջապահություն 

Ստոմատոլոգները բացատրում են ատամնափառի առաջացման պատճառները

analitik.am

Ստոմատոլոգների կարծիքով ատամնափառը ատամների վրա հայտնվում է մի շարք պատճառներով՝ թքի յուրահատուկ բաղադրության, ոչ ճիշտ սննդի, ստամոքսում թթվայնության պարունակության և այլն: Պատճառների թվում են նաև գաստրիտն ու խոցը, հաղորդում է siteua.org-ը:


Ատամնափառի առաջացումից խուսափել միանգամայն հնարավոր է: Իհարկե, առաջին հերթին պետք է վերանայել սեփական ռացիոնը՝ նվազեցնել քաղցր ուտելիքներն ու մթերքներոը, որոնք մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում, ուտել թարմ բանջարեղեններ ու մրգեր՝ խնձոր, կաղամբ, կանաչեղեն, աղցաններ:


Բացի այդ, ուտելուց 30-40 րոպե հետո անհրաժեշտ է խմել հանքային ջուր, այսինքն՝ հիդրոկարբոնատացված ջուր, որում կան HCO3  հիդրոկարբոնատի անիոններ: Հիդրոկարբոնատացված ջուրը կանխում է ատամնափառի առաջացումը:


Բացի այդ, այդ ջուրը մաքրում է օրգանիզմը, լավացնում է նյութափոխանակությունը, կանխում է բորբոքային պրոցեսները: Այն օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր բարձր թթվայնություն ունեն:


Բայց նաև պետք է հիշել, որ հանքային ջուրը հակացուցված է լեղապարկի քարերի և սուր խրոնիկական պիելոնեֆրիտի դեպքում:

Նույն շարքից