Առողջապահություն 

Սնման երկանգամյա ռացիոնը օգնում է դիաբետի բուժմանը

analitik.am

Օրվա մեջ սննդի երկանգամյա ընդունումը օգնում է շաքարային դիաբետով հիվանդների բուժմանը, հաղորդում է BBC News-ը:


Պրահայում 54 կամավորների շրջանում անցկացվել են հետազոտություններ, ընդ որում կամավորների կեսը սնվել են օրական 2 անգամ, մյուս կեսը՝ 6, ինչպես հաճախ խորհուրդ են տալիս դիետոլոգները, ընդ որում ընդունված սննդի կալորիականությունը եղել է նույնը:

Պարզվեց, որ առաջին խմբի մասնակիցները նիհարել են ավելի արագ և արդյունավետ, իսկ շաքարի քանակը նրանց արյան մեջ նվազել է:


Հետազոտողների կարծիքով՝ հետազոտությունների արդյունքները հաստատում են արդեն գոյություն ունեցող այն տվյալները, որ սնման ավելի փոքր ռեժիմն է օգնում հաղթահարել շաքարային դիաբետը:

 

Ներկայումս բժիշկները խորհուրդ են տալիս այդ հիվանդներին օրական 3 անգամ սնվել:

Պրահայի կլինիկական և փորձագիտական բժշկության ինստիտուտի գիտնականները աշխատել են 30-ից 70 տարեկան կամավորներից բաղկացած երկու խմբի հետ, յուրաքանչյուր խմբում 27-ական հոգի:

12 շաբաթների ընթացքում մի խումբը ստացել է 6 անգամյա սնունդ, իսկ մյուս խումբը՝ երկանգամյա: Ներկայումս Չեխիայում շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ են տալիս սնվել երկանգամյա սննդակարգային ռեժիմով:


Յուրաքանչյուր սննդակարգը պարունակում էր միջինում 1700 կկալ օրական: Երկրորդ խմբի կամավորները միջինում կորցրել են 1.4կգ ավելի, քան մյուսները:

 

Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքները կարող են օգտակա լինել ոչ միայն շաքարային դիաբետով հիվանդների համար, այլ նաև նրանց, ովքեր ուզում են նիհարել:


Diabetes UK բարեգործական կենտրոնի բժիշկ Ռիչարդ Էլլիսը կարծում է, որ այս արդյունքները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ սննդի անընդհատ ընդունում չի կարող արդյունք տալ դիաբետի բուժման ժամանակ:


Միաժամանակ, նրա խոսքով, վերջնական համոզվածության համար անհրաժեշտ են նոր հետազոտություններ ու ավելի մեծ թվով հիվանդների հետ:

Նույն շարքից