Առողջապահություն 

Ի՞նչ ուտել՝ լավ տրամադրություն ունենալու համար

analitik.am

Գերհոգնածությունը, ցրվածությունը, անկայուն տրամադրությունը, գրգռվածությունը, անտարբերությունը սեզոնային դեպրեսիայի նշաններն են: Այս իրավիճակում միակ բանը, որ ցանկանում ենք, քնելն է և ուտելը: Օրգանիզմի հետ չենք վիճում J կքնենք, հետո կուտենք, բայց միայն այնպիսի մթերքներ,որոնք չեն վնասի օրգանիզմին, հաղորդում է Ayf-ը:

 

Հայտնի է, որ սեզոնային դեպրեսիան ոչ միայն բացում է ախորժակը, այլ նաև նաև ուժեղացնում է քաղցրի ու կալորիական մթերքների նկատմամբ հակումը: Եվ դա պատահական չէ, քանի որ հենց այդ մթերքներն են ավելացնում սերոտոնինի քանակը արյան մեջ, որն էլ պատասխանատու է լավ տրամադրության համար: Նման ձևով մեր օրգանիզմը փորձում է վերականգնել կորցրած ուժերն ու տրամադրությունը: Իհարկե, «շոկոլադով բուժել տխրությունը» հաճելի է, բայց այդպես կարող ենք գիրանալ: Ավելի լավ է հարստացնենք մեր ռացիոնը այլ «հակադեպրեսանտներով»:

 

 

Սերոտոնինի արտադրությանը օգնում են В խմբի վիտամինները, հատկապես В9, կամ ֆոլաթթուն, ինչպես նաև վիտամիններ С և Е-ն և հագեցած օմեգա-3 ճարպաթթուները: Հանքային աղերի շրջանում հայտնի են կալցիումը, մագնիումը և սելենը:

 


Ածխաջրերին հանգիստ թողնենք:

 

Ի՞նչ են անում կանայք, ովքեր ուզում են նիհարել: Նրանք բացառում են իրենց ռացիոնից ածխաջրերը: Քաշը դրանից կնվազի, բայց դրա հետ միասին նաև տրամադրությունը: Չէ, որ ածխաջրերի դեֆիցիտը բերում է ինսուլինի քանակի նվազմանը, որը գլխուղող է տանում տրիպտոֆանը, որի վրա էլ սինթեզվում է սերոտոնինը: Այդ պատճառով էլ չի կարելի հրաժարվել ածխաջրերից:

 

Բայց նրանք, ովքեր ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ, պետք է ընտրեն այն ածխաջրերը, որոնք երկար ժամանակ հագեցվածության զգացում են տալիս: Այդպիսիններից են չռաֆինիրացված բրինձը, գրեչկան, մակարոնեղենը՝ պատրաստված ցորենի պինդ տեսակից, սև հացը, ինչպես նաև կանաչեղենը և մրգերը:

Իսկ այ «արագ ածխաջրերը»՝ շաքար, , կարտոֆիլ, կաթնային մթերքներ, պետք է տալ թշնամուն:

 

Որտե՞ղ փնտրել տրամադրության համար անհրաժեշտ վիտամինները:

 

В խմբի վիտամինները պարունակվում են ձվի մեջ, բրնձում, եգիպացորենում, կանաչեղենում, ընդեղենում, եգիպտացորենի հատիկներում, լոսոսում, հավի, տավարի և ոչխարի մսում:

Վիտամին С-ով հարուստ են ցիտրուսները, մասուրը, հատապտուղները, քաղցր պղպեղը և բրյուսելյան կազամբը:


Սելենը կարելի է գտնել բրազիլական ընկույզում, ծովային աղում, մսային ենթամթերքներում, ձվում, ծովային մթերքներում:

 
Մագնիումով հարուստ է ընկույզը, ավոկադոն, բանանը, գազարը, դեղձը, կաղամբը, գրեչկան, բրինձը և այլն:

Կալցիումով հարուստ են կաթնամթերքները, մաղադանոսը, ծովային մթերքները, բրոկկոլին:

Նույն շարքից