Առողջապահություն 

Վնասակար մթերքները կարող են հավասարվել ծխախոտին

analitik.am

Consumers International կազմակերպությունը և Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիան կոչ են անում կարգավորել սննդի արտադրությունը այնպես, ինչպես ծխախոտինը, քանի որ անորակ և վնասակար մթերքները ճարպակալում են առաջացնում: Իսկ ճարպակալումը կարելի է համեմատել ծխախոտի բացասական հետևանքի հետ, նշում է BBC-ն: փորձագետներն առաջարկում են սննդի փաթեթներում տեղադրել նկարներ, որոնք կպատմեն ճարպակալման վնասի մասին և մաքսիմալ ստույգ տեղեկություն կհաղորդեն նրա բաղադրության մասին: Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում ճարպակալումից: 2005թ.-ին այդ մարդկանց թիվը եղել է 2.6 մլն, իսկ ահա 2010թ.-ին՝ 3.4 մլն:

 Բացի արտաքին փոփոխություններից՝ մասնագետները պլանավորում են նաև աղի, հագեցած ճարպաթթուների և շաքարի պարունակության նվազեցում իրականացնել:  Ինչպես նաև խոսք է գնում դպրոցներում, հիվանդանոցներում մատուցվող սննդի որակի բարձրացում իրականացնել:

Փորձագետները համեմատում են այսօր արագ սննդի հետ կապված իրավիճակը համեմատում են  60-ական թթ-երին ծխախոտի հետ կապված իրավիճակի հետ, երբ բոլորը նշում էին, որ ծխախոտն անվնաս է: Որպեսզի իրավիճակը փոխվի, անհրաժեշտ է կոմպլեք մոտեցում ցուցաբերել բոլոր երկրներում:

Նույն շարքից