Առողջապահություն 

Երեխաներին թույլ կտան փոխել սեռը՝ վիրահատության պատրաստելով արդեն դպրոցում

analitik.am

Բրիտանական առողջապահության համակարգում աշխատող ֆոնդը առաջարկում է 9-ամյա երեխաների համար դուրս գրել դեղամիջոցներ, որոնք կկանգնեցնեն սեռական հասունացումը: Դա կլինի սեռի փոփոխման համար կատարվող վիրահատության առաջին քայլը, նշում է The Telegraph-ը: Նման նշանակումներ կստանան այն երեխաները, որոնք ցանկություն ունեն այլ սեռ ունենալու: Այս նախաձեռնությունը հասարակական բողոքի մեծ ալիք է բարձրացրել:


Խոսքը գնում է հիպոթալամուսի ամենամսյա արգելափակող ներարկումների մասին: Նրանք դանդաղեցնում են սեռական օրգանների ձևավորումը՝ սեռական հորմոնների արտադրության արգելափակման հաշվին: Արդյունքում՝ տղաների մոտ ձայնը չի հասունանում և դեմքի վրա մազեր չեն աճում: Իսկ աղջիկների մոտ կանգ է առնում ամենամսյա ցիկլը և կաթնագեղձեր չեն ձևավորվում: Նման ներարկումների արդյունքում սեռափոխման վիրահատությունները ավելի հեշտ են դառնում:


Tavistock and Portman ֆոնդի աշխատակիցների խոսքերով՝ 12-14 տարեկան երեխաների մոտ կլինիկական փորձարկումները դրական արդյունքներ են տվել: Դա նշանակում է, որ տարիքային շեմը կարելի է ավելի ներքև վերցնել:  Բժիշկ Պոլլի Մարքայքլի խոսքերով, եթե նախաձեռնությունն ընդունվի, ապա ներարկումներ կարվեն միայն այն երեխաներին, ովքեր հստակ կհամապատասխանեն չափանիշներին՝ կներկայացնեն ծնողների թույլտվությունը և հոգեկան խնդիրների բացակայության վերաբերյալ տեղեկանք:


Նույն շարքից