Իրավական 

Լոռու մարզպետի որդու վրա կրակողն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այսօր հսկող դատախազի որոշմամբ ազատ է արձակվել Լոռու մարզպետի որդու վրա կրակած Կարեն Երիցյանը: Մեր տեղեկություններով` մարզպետի որդին՝ Լևոն Նալբանդյանը, բողոք չի ներկայացրել:

Արդյունքում` նրա նկատմամբ առաջադրվել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք:

Հիշեցնենք՝ կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, Կարեն Երիցյանը կրակել էր մարզպետի որդու վրա, որի արդյունքում վերջինը, սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց։

Նույն շարքից