Հուլիսի 21-ին բրիտանացի գեղեցկուհի Ջեյն Բիրկինի և ֆրանսիական բոհեմի արքա, փարիզյան համար 1 ավազակ Սերժ Գենզբուրի ընտանիքում ծնվեց առաջնեկը. աղջիկ, ում անվանեցին Շարլոտ: 44 տարի անց Շարլոտ Գենսբուրը դարձավ եվրոպական լավագույն դերասանուհիներից մեկը` ժամանակակից Ֆրանսիայի խորհրդանիշը:
ELLE ամսագիրը անդրադարձել է անվանի հոր արժանի ժառանգորդուհուն:
Հայրը` Սերժ Գենսբուրգը, իմանալով որ աղջիկ է ունենալու, շատ տխրեց: Սերժի կարծիքով իրեն նման աղջիկը այդքան էլ հաճելի չէր լինի: Նա և ճիշտ դուրս եկավ, և սխալ: Շարլոտը իրականում նման է հորը, թեպետ մորն էլ է շատ նման, բայց նրա կյանքն ամենևին էլ սարսափելի չի անցնում: Շարլոտին և գեղեցիկ կին կարող ենք անվանել, և սեքսուալ ու անկրկնելի:
Շարլոտը 1991 թվականից ապրում է ռեժիսոր և դերասան Իվան Ատալի հետ: Նրանք ծանոթացել են, երբ Շարլոտը 19 տարեկան էր: Նրանք երեք երեխա ունեն և մինչ օրս միասին են: 2013 թվականին Ատալը հանրության առառաջ Շարլոտի ձեռքը խնդրեց:
Իվան Ատալը շարունակաբար նկարահանվում է կինոյում, այդ թվում` հոլիվուդյան ֆիլմերում: Շարլոտի ամուսինը նաև ռեժիսոր է: Նրա «Իմ կինը դերասանուհի է» ֆիլմը Իվան անունով սպորտային մեկնաբանի և կինոաստղ Շարլոտի ոչ սովորական հարաբերությունների մասին է: Գլխավոր դերերում, բնականաբար, նկարահանվել են ամուսինները:
Շարլոտը դերասանական կարիերայի սկզբում խաղացել է այնպիսի ֆիլմերում, որտեղ գլխավոր դերակատարուհին հենց իր անունն էր կրում: 1994 թվականին նա նկարահանվում է «Փառքի խորամանկությունը» ֆիլմում` խաղալով Շարլոտ Գինսբուր անունով դերասանուհու դերը:
Շարլոտի դեբյուտը կինոյում կայացել է այն ժամանակ, երբ ինքը 13 տարեկան էր: Նա նաև երգում է. այսպես, «Lemon Incest» երգը նա կատարել է հոր հետ, որի թողարկումից անմիջապես հետո Շարլոտը, կարելի է ասել, արթնացավ հանրահայտ: Դուետը իր տարօրինակ անվանմամբ և տեսահոլովակով սկանդալ առաջացրեց:
«Սա շատ անկեղծ և մաքուր երգ է: Այն սիրո մասին է, որը կապում է հորը և դստերը: Ես հպարտանում եմ այս աշխատանքով: Այնտեղ ոչինչ չկա, որի համար պետք է ամաչել»,- մի առիթով խոստովանել է ֆրանսիացի դերասանուհին:
Չնայած իր հանրահայտ լինելուն, Շարլոտը ամաչկոտ աղջիկ է եղել: Նա վախենում էր հայելու մեջ ինքն իրեն նայել, քանի որ նրան դուր չէր այն դեմքը, որ տեսնում էր հայելու մեջ:
Շարլոտը հիմա էլ ինքնամփոփ և սակավախոս է: Նա խուսափում է հանրության մեջ հաճախ երևալուց:
«Իվանը կարծում է, որ կինոյում աշխատանքը քեզ ամեն ինչի հետ պատավորեցնում է, բայց ես այդպես չեմ կարծում: Ես տանել չեմ կարողանում լուսանկարվելը և հարցազրույցները»,-ասում է Շարլոտը:
Մադոննայի «What It Feels Like For A Girl» երգի մեջ օգտագործվում է Շարլոտ Գինսբուրի մասնակցությամբ «Ցեմենտի գործարան» ֆիլմի հերոսուհու հետևյալ արտահայտությունը. «Աղջիկները կարող են ջինսե տաբատներ կրել, կարճ մազեր ունենալ, որովհետև տղային նման լինելը դա նորմալ երևույթ է, և անգամ հիանալի է տղա լինելը: Սակայն տղաներին թույլատրելի չէ աղջիկ երևալը, և այս ամենը նրա համար, որ ձեր կարծիքով` աղջիկ լինելը վատ է»:
Այս տարի Ատալ-Գենսբուր ընտանիքը կմասնակցի ֆրանսիական նորաձևության ցուցադրումներին: Իվանը կդառնա Zadig & Voltaire ընկերության աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը, իսկ Շարլոտը դստեր հետ կհայտնվեն Comptoir դը Cotonniers ընկերության գովազդում:

Շարլոտին ևս մեկ անգամ փառք բերեց 2014թ.-ին լույս տեսած Լարս ֆոն Տրիերի սկանդալային «Նիմֆոմանուհին» ֆիլմը:
Մոտ ապագայում կկայանա Շարլոտի դեբյուտը հոլիվուդյան կինոյում:

