Առողջապահություն 

Կաթնաշոռի օգտակար հատկությունները

Կաթնաշոռը հանդիսանում է մարդկությանը հայտնի հին մթերքներից մեկը: Այն դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին: Պարունակում է 12 վիտամին՝ А, Д, С, В խմբի վիտամիններ, մեծ քանակությամբ կալցիում, ֆոսֆորև երկաթ: 500 գրամ կաթից հնարավոր է ստանալ մոտ 200 գրամ կաթնաշոռ: Կաթնաշոռը ավելի օգտակար հատկություններ ունի, քան կաթը: Կաթնաշոռը հատկապես օգտակար է երեխաների համար, քանի որ փոքր տարիքից սկսած երեխաները վիտամինների կարիք ունեն: Այն ամրացնում է ատամները և ոսկրային համակարգը:

Կաթնաշոռը՝ որպես դիետիկ սնունդ, ունի նաև մի շարք օգտակար հատկություններ: Լինելով կալցիումի շտեմարան, այն անհրաժեշտ է ատամների, մազերի, եղունգների և ոսկրային համակարգի առողջության և ամրության համար: 

Կաթնաշոռը հրաշալի է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի ու սրտի հետ: Այն օգտակար է նաև լյարդի, լեղապարկի և հոդերի համար: Կաթնաշոռը նաև կոսմետիկ միջոց է: Դրա մեջ B2 վիտամինի մեծ քանակի շնորհիվ` այն երիտասարդացնում է մաշկը: Այդ իսկ պատճառով հաճախ կարելի է օգտագործել կաթնաշոռից պատրաստած դիմակներ:

Նույն շարքից