Առողջապահություն 

Հարավային Սուդանում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 40-ի

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հարավային Սուդանում հունիս ամսից մոլեգնող խոլերայի համաճարակից մահացել է 40 մարդ:

Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, որն իր զեկույցում նշել է, որ Հարավային Սուդանում գրանցվել է 1212 խոլերայի բռնկման դեպք, որից 40՝ մահացու ելքով:
Համաճարակը գրանցվել է հունիսի 23-ին, երբ միանգամից մահացել էր 18 մարդ:

Ամենայն հավանականությամբ համաճարակը սկիզբ է առել ՄԱԿ-ի ճամբարում, որ գտնվում է Ջուբե քաղաքում:
Ճամբարում պատսպարված են 166 հազար փախստականներ:
Նախօրդ տարում Հարավային Սուդանում խոլերայի զոհ էր դաձել 167 մարդ:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին Սուդանում զինված հեղաշրջման հետեւանքով, երկրում սկսվել էր քաղաքացիական պատերազմ, ինչի հետեւանքով երկրում մեծ թիվ են կազմում գաղթականները:

Նույն շարքից