Սիրիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել երկրի հյուսիս-արեւմտյան Իդլիբ պրովինցիայում տեղակայված Ան-Նուսրա խմբավորման հենակետերի ուղղությամբ:
Այս մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, նշելով, որ գրոհայինների ռազմակայանին հասցված ավիահարվածների շնորհիվ ոչնչացվել է 38 գրոհային, այդ թվում՝ դաշտային հրամանատար Աբու Դուջաման:
Ճշգրիտ հարվածին նպաստել է տեղի բնակչության պատրաստակամությունն, որ նախօրոք հաղորդել էր կոորդինատները:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գրոհայինների 3 հարկանի շտաբ կայանը հավասարեցվել է հողին:
Հիշեցնենք, որ հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքը, որ ունի 100 հազար բնակչություն, մարտի 28-ին զավթվել էր Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների կողմից: Ներկայումս Իդլիբում գտնվում են 3,5 հազար գրոհայիններ: