Ուկրաինան կամրապնդի Դոնբասի պաշտպանական դիրքերն ու ջանքեր կգործադրի Մարիուպոլի ուղղությամբ ծովային ճանապարհների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ ուկրաինական ծովային հետեւակը կուժեղացնի Մարիուպոլի պաշտպանությունը:
Պորոշենկոյի խոսքերով, նման միջոցառումների անհրաժեշտությունն առաջնային է դարձել, քանի որ աշխարհազորայինները մտադիր չեն իրականացնել մինսկյան համաձայնագրերը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ից Դոնբասում կրկին սրվել է իրավիճակը, հակամարտ կողմերը պարբերաբար մեղադրում են միմյանց հրադադարի խախտման մեջ:
Պորոշենկո. Ուկրաինան կամրապնդի Մարիուպոլի ու Դոնբասի պաշտպանությունը