Առողջապահություն 

Հավաստագիրն ուժի մեջ է ևս երեք տարի

Quality Austria միջազգային կազմակերպության կողմից նոյեմբերին անցկացված աուդիտի արդյունքում ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի լաբորատորիայի ISO 9001-2008 հավաստագրի ժամկետը երկարացվել է ևս 3 տարով:

Լաբորատորիան 2006-ին ներդրել է ISO 9001-2000, իսկ 2010-ից` ISO 9001-2008 որակի կառավարման համակարգը և արժանացել համապատասխան հավաստագրերի։

ISO 9001-2008 որակի կառավարման համակարգը սահմանում է հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքային գործընթացների և հաճախորդների բավարարման ճիշտ ընթացակարգը:

Որպես որակի հսկման և կառավարման միջազգային չափանիշ ISO համակարգը հիմնարկ-ձեռնարկությունների նկատմամբ վստահության և հեղինակության լուրջ գրավական է:

Քանի որ ISO 9001-2008 որակի կառավարման համակարգը ներառում է միայն աշխատանքային ընդհանուր գործընթացները որակող դրույթներ՝ չունենալով նեղ մասնագիտական ուղղվածություն, այժմ աշխատանքներ են տարվում ISO 17025 հավաստագրին արժանանալու ուղղությամբ: Որակի կառավարման այս համակարգը նախատեսված է դեղորայքի և սննդամթերքի հետազոտություններ իրականացնող լաբորատորիանների համար:

ISO 17025 –ը խորհրդանշում է լաբորատոր հետազոտությունների իրականացման բարձր մակարդակ, լաբորատորիայի հանդեպ վստահություն, պետական և միջազգային ճանաչում: ISO 17025 որակի կառավարման համակարգի ներդրումը մրցակցային դաշտում լաբորատորիան կդարձնի առավել մրցունակ։ Այս հավաստագիրը լաբորատորիային հնարավորություն կտա մասնակցելու միջազգային նշանակության հետազոտական աշխատանքներին:


ՀՀ առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից