Sputnik-georgia.ru կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Պավլիկ Սևոյանին, ով զբաղվել է բարձրորակ ադամանդների ապօրինի ներկրման համար։
Ադամանդները գնահատվել են 350 հազար լարի (մոտ 155 հազար դոլար)։
Հանցագործության փաստի առթիվ քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ինչը նախատեսում է 5-ից մինչև 7 տարի ազատազրկում: