Առողջապահություն 

ՀՀ ավելի քան 50,000 բնակիչներ օգտվել են անվճար ակնաբուժական ծառայություններից

analitik.am

Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամն ամփոփում են 2011-2013 թթաշխատանքների ադյունքները

Արագածոտնի մարզով ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2013թ. ծրագիրը, որի նպատակն էր անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերի բնակչության խոցելի խմբերին: Այս համագործակցությունը մեկնարկել է 2011թ.: Վերջին երեք տարիների համագործակցության շնորհիվ 40,688 մեծահասակներ և 9,997 երեխաներ անցել են ակնային զննումներ, 6,498 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,768 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 18,140 ակնոց, 3,659 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ: Ահա սրանք են ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի եռամյա գործունեության արդյունքերը Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի ու Արագածոտնի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:

Աչքի շարժական հիվանդանոց, որն այս օրերին Ապարանում է կայանել, այսօր այցելել էին ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի ղեկավարները: Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին Արագածոտնի մարզում և ամփոփել նախագծի արդյունքները:

«Orange Հիմնադրամն իր մարդասիրական գործունեության հիմնական ուղղություններից մեկն է դարձրել հոգածությունը առողջական խնդիրներ և հատկապես տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երեխաների խնդիրներին: Այս նախագիծը, որը տասնյակ հազարավոր անձանց աջակցություն է ցուցաբերել, որի շրջանակներում շատ-շատերը վերգտել են աչքի լույսը, ուղղված է բացառապես Հայաստանի մարզերի բնակիչներին: Ուրախությամբ ենք տեսնում, որ այս նախաձեռնությունն իսկապես փոխում է այդ մարդկանց կյանքը», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Եթե ամփոփենք միայն 2013 թ., ապա Կոտայքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում և Արագածոտնում մենք հետազոտել ենք շուրջ 17,000 մեծահասակ բնակիչների և 4,000 երեխաների, որոնցից 1,715-ն անցել է հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի շուրջ: Վիրահատությունների և լազերային բուժումների թիվը մոտ 1,700 է, դուրս գրված ակնոցներինը՝ շուրջ 6,500: Ընդհանուր առմամբ Orange Հիմնադրամի հետ մեր աշխատանքների արդյունքներն իսկապես ոգևորիչ են, հատկապես, որ մեզ միասին հաջողվել է այցելել ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հատուկ առաջարկով մենք

2014 թ. կայցելենք նաև Գեղարքունիքի մարզ, որտեղ եղել ենք ընդամենը մեկ անգամ ՀԱՆ-ի աշխատանքների պատմության մեջ: Հուսով ենք Orange Հիմնադրամին տեսնել որպես ռազմավարական գործընկեր նաև եկող տարվա մեր առաքելության ժամանակ, երբ մենք կայցելենք նաև Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ և Արմավիր», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: 

Նույն շարքից