Bbc.com կայքի փոխանցմամբ՝ գիտնականներին հաջողվել է գտնել առաջին դեղամիջոցը, որը կօգնի դանդաղեցնել Ալցհայմերի հիվանդությունը։
Դեղամիջոցը փորձարկման ժամանակ ազդեցություն է գործել հիվանդի վրա մի քանի տարիների ընթացքում, սակայն մասնագետները պնդում են, որ այն ընդամենը դանդաղեցնում է Ալցհայմերի հիվանդությունը, բայց չի բուժում դրանից։
Մեծ Բրիտանիայում Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Էրիկ Կարանը նշել է, որ դա առաջին վկայությունն է այն մասին, որ հիվանդության վրա կարելի է ազդել։