ԽՍՀՄ ժողովրդական երգիչ Իոսիֆ Կոբզոնը լրագրողների հետ կայացած հանդիպմանը տեղեկացրել է, որ կրկին համերգային ծրագրով հանդես է գալու Դոնբասում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես նորից գնալու եմ Ուկրաինա, որտեղ ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին Հանքագործի օրվա առթիվ: Ես դիմել եմ իմ գործընկերներին՝ միասին նշել Դոնբասում Հանքագործի օրը: Չգիտեմ, ով կհամաձայնվի, բայց ես հաստատ գնալու եմ չորրորդ անգամ»,- ասել է նա:
Կոբզոնի կարծիքով, ռուս արտիստների մեծ մասը չեն ցանկանում համերգներով հանդես գալ Ուկրաինայում, քանի որ վախենում են արտասահմանում իրենց ունեցվածքի համար:
«Վախենալով պատմամիջոցներից՝ որևէ մեկը չի ցանկանում գնալ թեժ կետեր: Ես շատ եմ ցավում: Բայց դա կանցնի»,- ասել է նա: