Ռազմական 

Պորոշենկո. Ծանր զինատեխնիկայի դուրսբերման գործընթացը կսկսվի առաջիկա օրերին

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Մինսկում կոնտակտային խմբի կայացրած պայմանավորվածության համաձայն Ուկրաինական զորքերը առաջիկա օրերին սկսելու են ծանր զինատեխնիկայի դուրսբերումը ռազմաճակատի շփման գծից:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ զինատեխնիկայի դուրցբերումը վերահսկվելու է ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից:
Հիշեցնենք, որ աշխարհազորայինները ավարտել են զինատեխնիկայի հետքաշման գործընթացը:
Դոնեցկի հանրապետությունը զինատեխնիկայի դուրս բերումը իրականացնում է միակողմանի, ուկրաինական ուժայինները հրետանին հետ քաշելու հրաման դեռեւս չեն ստացել:
Սակայն, աշխարհազորայինները ռազմաճակատի առավել թեժ կետերում՝ Դեբալցեւոյում ու Դոնեցկի օդանավակայանի տարածքում չեն պատրաստվում դուրս բերել տանկերն ու հրետանային համակարգերը

Նույն շարքից