Ռազմական 

Սոմալիական օդուժը լիկվիդացրել է 15 գրոհայինի

Աֆրիկյան միության ու Սոմալիի ռազմաօդային ուժերը լիկվիդացրել են երկրի հարավային Ջունգալ քաղաքում պատսպարված 15 գրոհայինի:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Համատեղ օպերացիայի արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է լիկվդացնել ահաբեկչական Աշ-Շաբաբ խմբավորման հենակետերն ու առգրավել մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Դաշնակիցները մտադիր են առաջիկա օրերին ձեռնամուխ լինել Բանդերա քաղաքի ազատագրմանը, որը գրոհայինների ձեռքում է արդեն 5 տարի շարունակ:
Հիշեցնենք, որ օպերացիայի հիմնակաան նպատակն է ազատագրել գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող բոլոր տարածքները:

Նույն շարքից