Եմենի հարավում գտնվող Ադեն նավահանգստային քաղաքի միջազգային օդանավակայանը կրկին վրսկսել է աշխատանքները:
Այս մասին հայտնել են Եմենի տրանսպորտի նախարարությունից, նշելով, որ 4-ամսյա դադարից հետո օդանավակայանը վերսկսել է չվերթները:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վերջին շաբաթվա ընթացքում Եմենի նախագահ Մանսուր Հադի կողմնակիցները կարողացել են վերագրավել շիա ապստամբների վերահսկողության տակ գտնվող Ադենը:
Նրանց օդային օժանդակություն է ցուցաբերել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն Եմենում մարտ ամսից սկսված սպանվել է 1670, իսկ