Աշխարհազորայինները ավարտել են զինատեխնիկայի հետքաշման գործընթացը: Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ ռազմաճակատի շփման գծից դուրս են բերվել միջին տրամաչափի հրետանային համակարգերը:
Ինչպես հաղորդում РИА Новости գործակալությունը, Դոնեցկի հանրապետությունը զինատեխնիկայի դուրս բերումը իրականացնում է միակողմանի, ուկրաինական ուժայինները հրետանին հետ քաշելու հրաման դեռեւս չեն ստացել:
Սակայն, աշխարհազորայինները ռազմաճակատի առավել թեժ կետերում՝ Դեբալցեւոյում ու Դոնեցկի օդանավակայանի տարածքում չեն պատրաստվում դուրս բերել տանկերն ու հրետանային համակարգերը: