Առողջապահություն 

Ռեկորդային արագությամբ զարգացող ՄԻԱՎ

analitik.am

Շվեդ գիտնականները հայտնաբերել են ՄԻԱՎ-ի նոր տարբերակ, որը հանգեցնում է ՁԻԱՀ-ի ավելի արագ զարգացմանը։

Ընդհանրապես ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո մինչեւ ՁԻԱՀ-ի ի հայտ գալը բավականին երկար ժամանակ է անցնում՝ մոտ 10 տարի։

ՄԻԱՎ-ի նոր տեսակը, որն անվանել են А3/02, զարգացման արագության ռեկորդ է սահմանել՝ այն կարող է ՁԻԱՀ-ի հանգեցնել հինգ տարի անց։

А3/02 գենոմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն վարակի խառնուրդ (ռեկոմբինանտ) տարբերակ է, որն առաջացել է ՄԻԱՎ 02AG եւ A3-ից, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Journal of Infectious Diseases-ին.

ՄԻԱՎ-ի այս տարբերակները տարածված են Աֆրիկայի արեւմուտքում։ Հետազոտողները մտադրություըն ունեն պարզել, թափանցել է արդյոք վարակը Եվրոպա։

Նույն շարքից