RIA Novosti լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մայքլ Ջեքսոնի նախկին հնչյունային ռեժիսոր Մայքլ Դարհամ Պրինսն իր համակարգչում է պահում երգչի 20 չթողարկված երգ: Նա աշխատել է Մայք Ջեքսոնի հետ 1995 թվականից մինչև 2009 թվականը՝ երգչի մահը:
Նրա խոսքով, որպեսզի երգերը կարողանան երկրպագուները լսեն, պետք է գտնել մեկին, ով կարող էր «երգել» դրանք Ջեքսոնի հետ համատեղ, քանի որ ունեցած ձայնագրություններում փոփ- երաժշտության արքան կրկներգերը չէր կատարել: