Մշակույթ 

«Յուրյան դարաշրջանի աշխարհ» ֆիլմը ընդգրկվել է ամենաշատ գումար հավաքած ֆիլմերի եռյակի մեջ

Ryb.ru կայքի փոխանցմամբ՝ Քոլին Թրևորոուի «Յուրյան դարաշրջանի աշխարհ» ֆիլմը մտել է պատմության մեջ ամենաշատ գումար հավաքած ֆիլմերի եռյակի մեջ։ Տվյալ պահին ֆիլմի դրամահավաքը կազմում է 1,522 մլրդ դոլար, ինչն օգնել է ֆիլմին առաջ անցնել «Վրիժառուներից», որը 2012–ին հավաքել էր 1,52 մլրդ։

Ֆիլմը ամենայն հավանականությամբ, կմնա երրորդ հորիզոնականում, չնայած նրան, որ պետք է ցուցադրվի նաև Ճապոնիայում։ Պատմության մեջ ամենաշատ գումար հավաքած ֆիլմերի` «Ավատարի» և «Տիտանիկի» դրամահավաքները կազմում են, համապատասխանաբար, 2,79 և 2,18 մլրդ դոլար։

Նույն շարքից