Մշակույթ 

Ֆիլմեր, որոնք կարելի է դիտել սիրելիի հետ

Վաղուց է ապացուցված, որ մելոդրամային ժանրի ֆիլմերի դիտումը օգնում է զույգերին հարթել իրենց միջև ծագած  անհարթ հարաբերությունները և կոնֆլիկտները: Հոգեբանները ևս հաճախ են խորհուրդ տալիս հաճախորդներին կինոթերապիայով զբաղվել: Ռոմանտիկ ֆիլմերը օգնում են կողքից նայել, թե ինչ խնդիրներ են առաջացել ձեր մոտ և ինչպես եք հաղթահարում դրանք:

«Երբ տղամարդը սիրում է կնոջը». 1994թ.

690x419_1_455a5188147095c2e932ebc97f604cee@1006x612_0xd42ee42a_4922304921436889524Սա մի տխուր դրամա է տղամարդու` կնոջ հանդեպ ունեցած անվերապահ սիրո և լուրջ փորձությունների մասին, որոնց միջով պետք է անցնեն երկուսն էլ: Գլխավոր դերերում` Մեգ Ռայան և Էնդի Գարսիա:

«Գարնանային հույսեր». 2012թ.

690x436_1_3ca8746c297047f0c08f4487b7c9cf48@1200x759_0xd42ee42a_14322858281436889524

Մերիլ Սթրիփը այն դերասանուհիներից է, ում խաղացանկում շատ կան մելոդրամային ժանրի ֆիլմերը` «Անկեղծ արժեքներ», «Պարզ բարդություններ» և այլն: Սակայն լավագույնն այդ ֆիլմերից 2012 թվականին նկարահանված «Գարնանային հույսեր» մելոդրաման է:

Ֆիլմում հերսոները 31 տարվա ամուսիններ են և երկուսն էլ զգում են, որ հարաբերություններն այլևս առաջվանը չեն: Ամուսնությունը փրկելու համար կինը սկսում է հաճախել ընտանեկան հոգեբույժի մոտ:

«Պատմություն մեր մասին». 1999 թ.

690x432_1_21992c5c244097aa2eb9b3a852e32a6c@1024x642_0xd42ee42a_1416945751436889524

Բենը և Քեյթը միասին են արդեն 15 տարի: Նրանք ունեն երկու հրաշալի երեխաներ, հետաքրքիր աշխատանք և մի մեծ ճգնաժամ ամուսնության մեջ: Ողջ ֆիլմը հարաբերությունների բացահայտում է: Հերոսները հարցազրույցներ են ունենում տարբեր հոգեբանների,հոգեվերլուծողների հետ, որպեսզի գտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները: Ինչու՞  է սերն անցել, իսկ անցե՞լ է արդյոք: Ի՞նչ անել:

Գլխավոր դերերում` Բրյուս Ուիլիս և Միշել Պֆայֆեր:

«Հիշողության օրագիր». 2004 թ.

690x431_1_d7031ab6767c436f7dd6cbfb9bf94625@1000x625_0xd42ee42a_8574206291436889524

«Հիշողության օրագիր» ֆիլմը, անշուշտ, կարելի է համարել սիրային մելոդրամաների լավագույններից մեկը: Սա հուզիչ և անկեղծ սիրո մասին մի ֆիլմ է, որտեղ հերոսները անասելի դժվարությունների և փորձությունների միջով են անցնում և պահպանում իրենց սերը: Նիկոլաս Սփարկսի գրքի հիման վրա նկարահանած ֆիլմում հանդես են գալիս Ռայան Գոսլինգը և Ռեյչել Մակադամսը:

«Մտերմություն». 2004 թ.

690x445_1_6445a338dee08b2285792755093bdaef@1000x646_0xd42ee42a_10106247851436889523

Խճճված հարաբերությունների մասին ուսուցանող այս ֆիլմում հանդես են եկել Ջուլիա Ռոբերթսը, Քլայվ Օուենը, Նատալի Պորտմանը և Ջուդ Լոուն: Յուրաքանչյուր հերոս չի կարողանում իր զգացմունքների հետ հաշվի նստել, ինչն էլ արդյունքում հանգեցնում է կրքոտ և անսպասելի արդյունքի: Շատ զգացմունքային և մասամբ սուր հոգեբանական դրաման սեռերի միջև հարաբերությունների մասին է:

 

Նույն շարքից