Մշակույթ 

Անջելինա Ջոլին որդու հետ ֆիլմ կնկարահանի Կամբոջայի պատերազմի մասին

Անջելինա Ջոլին և իր 13-ամյա որդի Մեդոքսը ֆիլմ կնկարահանեն Կամբոջայում ընթացող պատերազմի մասին, հայտնում է Vanityfair.com-ը:

Նոր ֆիլմը կնկարահանվի Կամբոջայում` իր որդու հետ համատեղ, հենց այն վայրում, ուր նրան որդեգրել են 2002 թվականին: Ֆիլմը Լունգ Անգի «Նախ նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» գրքի էկրանավորումն է:

Ֆիլմը կցուցադրվի Netflix հեռուստաալիքով 2016 թվականի երկրորդ կեսին: Անջելինա Ջոլին հանդես է գալիս և որպես սցենարի համահեղինակ, և որպես ռեժիսոր:

Մեդոքսը աստղային զույգի միակ երեխան չէ, որը մասնակցել է ծնողների ֆիլմերի աշխատանքներին. նրանց դուստր Վիվյենը «Մալեֆիսենտա» ֆիլմում մարմնավորել է արքայադուստր Ավրորայի դերը:

Նույն շարքից