Ռազմական 

ԱՄՆ պետքարտուղարություն. Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական ռազմակայան առաջիկայում չի լինելու

Պենտագոնը Լեհաստանում իր զինվորականների մշտական ներկայությունը ապահովելու հետ զուգահեռ, չի նախատեսում մշտական ռազմաբազայի կազմավորման տարբերակը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Հեֆերնը, նշելով, որ ՆԱՏՕ-ի մշտական շտաբ-կայան Լեհաստանում չի լինելու:

Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Միաժամանակ Լեհաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաների տեղակայման անհրաժեշտությունը, սակայն դեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ապահովել միայն ռազմական ներկայությունը երկրում ու այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը զգացվում է

Նույն շարքից