Ռազմական 

Զինված ուժերը համալրվում են երիտասարդ սպաներով. ՀՀ ՊՆ

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վիճակահանությանը մասնակցում էին նաև արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները:

Զորակոչին զուգընթաց` զինված ուժերը համալրվում են նաև երիտասարդ սպաներով:  Նրանցից շատերը ցանկություն են հայտնել ծառայության անցնել սահմանային զորամասերում: Ըստ հաստատված կանոնակարգի` նրանք, ովքեր նախընտրում են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրում ծառայության հետագա վայրը:

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով խաղաղ ծառայություն է մաղթել նորընծա սպաներին ու կարևորել է զինվորական մասնագիտության ընտրության նրանց որոշումը:

Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:

Նույն շարքից