Գոյություն ունեն մթերքներ, որոնք հարուստ են սննդարար նյութերով, որոնք դյուրամարս են և տալիս են օրգանիզմին անհրաժեշտ էներգիան: Մթերքների ճիշտ ընտրությունը կարող է լիցքավորել էներգիայով: Հոգնածությունը չի կարելի անտեսել: Այն կարող է դառնալ քրոնիկ և բարձրացնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Ներկայացնում ենք 10 մթերք, որոնք օգնում են ձերբազատվել հոգնածությունից
1. Վարսակ
Վարսակը պարունակում է ֆոսֆոր, սպիտակուց և վիտամին В1 (տիամին): Դրանք սննդարար նյութեր են, որոնք ազդում են էներգիայի մակարդակի վրա: Այս նյութերը հոգնածության դեմ պայքարի հարցում վարսակն իդեալական ուտելիք են դարձնում:
2. Յոգուրտ
Շատերի կողմից սիրված յոգուրտը շատ օգտակար է: Սա թեթև սնունդ է, որը շատ հեշտությամբ մարսվում է: Յուգորտում պարունակվող նյութերն օգնում են պայքարել հոգնածության դեմ: Դրանք բարձրացնում են տրիպտոֆանի աստիճանը: Տրիպտոֆանը ամինաթթու է, որի շնորհիվ ուղեղում առաջանում է սերոտոնին, որն էլ օգնում է մեզ պայքարել հոգնածության դեմ: Թարմ և առանց որևէ հավելանյութերի` յոգուրտն օրվա սկզբում մեզ ուժերով կլիցքավորի:
3. Սպանախ
Սպանախը շատ կարևոր էլեմենտ է պարունակում՝ երկաթ: Այդ էլեմենտը մասնակցում է հեմոգլոբինի սինթեզի մեջ, որը թթվածինը տանում է դեպի օրգաններ: Հոգնածության դեմ օգնում է նաև սպանախում պարունակվող մագնիումը: Մագնիումի պակասը բերում է անքնության, ջղաձգումների և ախորժակի կորուստի:
4. Ընդեղեն
Ընդեղենը մագնիումի հզոր աղբյուր է: Սրանցում պարունակվող տրիպտոֆանի ամինաթթուները նպաստում են առողջ քնին: Նաև նրանց մեջ պարունակվող օգտակար նյութերն օգնում են բարձրացնել տրամադրությունը և զերծ մնալ դեպրեսիաներից:
5. Լոբի
Լոբին իր մեջ պարունակվող մարնաթելերի շնորհիվ բարելավում է մարսողական համակարգը և օրգանիզմից ամբողջովին հանում է տոքսինները: Դա օգնում է մարդուն պահպանել ակտիվությունը: Լոբու մեջ առկա մագնիումը և կալիումը նպաստում են արյան շրջանառության բարելավմանը, իսկ վիտամին В1 (տիամինը) մասնակցում է էներգիայի արտադրությանը:
6. Թարմ ձուկ
В12 վիտամինը, որն առկա է ձկնեղենի մեջ, անհրաժեշտ է արյան այն բջիջների արտադրության համար, որոնք տեղափոխում են թթվածինը: Եթե օրգանիզմում այս վիտամինի պակասություն է լինում, ապա անեմիա է առաջանում: Որպեսզի ստանանք ձկան բոլոր օգտակար նյութերը, հարկավոր է, որ այն չլինի աղի կամ տապակված վիճակում:
7. Նուռ
Նուռը պարունակում է А, В, С, Е, Р վիտամիններ, կալցիում, մագնիում և շատ այլ նյութեր: Նուռը էներգիա է հաղորդում, բարձրացնում է դիմադրողականությունը, ախորժակ է արթնացնում: Օգտակար նյութերի անհրաժեշտ չափաբաժինը ստանալու համար հարկավոր է օրական մեկ բաժակ նռան հյութ խմել:
8. Ցորենի ծիլեր
Պարունակում է Е, В խմբի վիտամիններ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում: Այն օգնում է օրգանիզմում արտադրել լեցիտին, որը սնում է նյարդային համակարգը: Հարկավոր է օրական մի բուռ ցորենի ծիլեր ավելացնել աղցանի մեջ:
9. Հավի կրծքամիս
Հավի միսն երկաթի աղբյուր է: Հավի կրծքամիսն առավել հարուստ է երկաթով: Այդ էլեմենտը մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին, որը տանում է թթվածինը դեպի օրգաններ: Եթե մեր օրգանիզմում բավականաչափ երկաթ կա, ապա մենք ակտիվ ենք: Եթե պակասություն է նկատվում, մենք սկսում ենք տառապել հոգնածությունից:
10. Հապալաս
Հապալասը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը: Ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում: Սակայն կարելի է ուտել նաև սառեցված պտուղները: