Երկրի շուրջ պտտվում են 16.925 արհեստական օբյեկտներ։ Նման տվյալներ է ներկայացել NASA-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
3.917 օբյեկտները աշխատող և շարքից դուրս եկած արբանյակներ են, 13.008-ը՝ արհեստական օբեկտներ, այդ թվում՝ հրթիռների աստիճաններ, տիեզերական տեխնիկայի խոշոր բեկորներ։
Շուրջերկրյա ուղեծրում ամենից շատ օբյեկտները պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ 6.282 և 5.182։