Ճապոնիայում սեպտեմբերին գրքասերների համար հոսթել կբացվի, գրում է The Daily Mail-ը: Նոր հյուրանոցը կոչվում է Book and Bed:
Հաճախորդներին կառաջարկեն գիշերել ընդհանուր սենյակում, որն ավելի շատ գրադարան կամ գրախանութ է հիշեցնում:
Հյուրանոցում կարելի է ժամանակ անցկացնել նաև ցերեկը: Այս վայրը, որը խաղասրահ է հիշեցնում, օրն ավարտվելուն պես կարող ես գրքերի աշխարհում փակվել և զբաղվել սիրելի գրքերի ընթերցանությամբ:
Նախատեսվում է, որ Book and Bed-ի հիմնական այցելուներն օտարերկրացիներ կլինեն:
