Առողջապահություն 

ԱՀԿ նախարարական համաժողով Աշխաբադում

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեկտեմբերի 2-5-ը պաշտոնական այցով մեկնել է Աշխաբադ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված նախարարական համաժողովին:

Ոչ վարակիչ հիվանդությունները բնակչության հաշմանդամության և մահացության բարձր ցուցանիշների հիմնական պատճառն են և սոցիալ-տնտեսական զգալի հետևանքներ ունեն: Համաժողովում կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային և եվրոպական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում արձանագրված հաջողություններն ու դժվարությունները, ինչպես նաև կորոշվեն հետագա համատեղ քայլերը` հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանի երկրներում առկա քաղաքական տարաբնույթ պայմանները:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ոչ վարակիչ հիվանդությունների գլոբալ և եվրոպական գործողությունների ծրագրի իրականացման մասին Աշխաբադյան հռչակագրի ընդունումը:


ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից