Swissinfo.ch կայքի փոխանցմամբ՝ Fox ընկերությունը մրցակցության մեջ հաղթել է Sony Pictures և Paramount ընկերություններին և ստացել իրավունք էկրանավորելու Դոն Ուինսլոուի «Կառտել» վեպը:
Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Րիդլի Սքոթը:
Գիրքը հրապարակվել է մեկ ամիս առաջ և պատմում է մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանի մասին, ով ի դեպ, վերջերս փախել էր մեքսիկական բանտից: Նրա մականունը թզուկ է: 21-րդ դարի սկզբին նրան համարում էին երկրում ամենաազդեցիկ հանցագործներից մեկը և Մեքսիկայի ամենահարուստ անձանց 10-ի մեջ է ընդգրկված: