Vz.ru կայքի փոխանցմամբ՝ NASA-ի New Horizons միջմոլորակային կայանը, որը զբաղվում է Պլուտոն մոլորակի ուսումնասիրությամբ, ֆիքսել է Արևի խավարումը Պլուտոնի կողմից։
Այս ուշագրավ և բացառիկ կադրը լուսանկարվել է ընթացիկ տարվա հուլիսի 15-ին` Պլուտոնից 2 մլն կմ հեռավորության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ New Horizons տիեզերական սարքի հիմնական առաքելությունը Պլուտոնի մակերևույթի և դրա Հարոն արբանյակի ուսումնասիրությունն է։
