Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները ամբողջությամբ թողել են Շիրոկինո բնակավայրը:
Այս մասին իր զեկույցում հայտնել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, նշելով, որ Ուկրաինական ուժայինները շարունակում են մնալ բնակավայրում:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Հուգի խոսքերով Շիրոկինոն չդադարող ռմբակոժությունների հետեւանքով գտնվում է ավերված վիճակում:
Նա հույս է հայտնել, որ ռազմաճակատի այս հատվածում իրավիճակը վերջապես կկարգավորվի ու խաղաղ բնակիչները կվերադառնան իրենց բնականոն կյանքին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակը Դոնբասում կրկն սրվել է: Մասնավորապես ուկրաինական կողմը բազմիցս հրետակոծության է ենթարկում Դոնեցկի շրջաններն ու օդանավակայանը: