Ռազմական 

Արաբական կոալիցիայի օդուժի ռմբակոծություններից Եմենում 120 մարդ է զոհվել

Առնվազն 120 խաղաղ բնակիչներ զոհվել, եւս 150-ը վիրավորվել են Եմենի հարավ-արեւմուտքում, Թաիզ նահանգում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ավիահարվածներից։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությանն ու ականատեսներին։

Ինքնաթիռները հարված են հասցրել Մոխա քաղաքի բնակելի թաղամասին։ Հարվածների հետեւանքով բնակելի տների զգալի մասը ոչնչացվել է, հրդեհ է բռնկվել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Եմենում շարունակվում է զինված ընդհարումը, իրար հետ կռվում են մի կողմից ապստամբ հուսիթները «Անսար Ալլա» խմբավորումից եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ ուժերը, մյուս կողմից տապալված նախագահ Աբդ Րաբբու Մանսուր Հադիի զորքերը։

Նույն շարքից