1. Ցավ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո
Եթե այն ուղեկցվում է ծակոցներով և պայմանավորված է ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, ցավը կենտրոնացած է կրծքի շրջանում (ցավը կարող է փոխանցվել նաև ձախ ձեռքին, վզին, ստորին ծնոտին, թիակին) և այրոցի, ճնշման զգացողություն է առաջացնում, ապա շտապ պետք է դիմել սրտաբանի: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում մենք գործ ունենք ստենոկարդիայի՝ սրտի իշեմիկ հիվանդություներից մեկի հետ:
Ինչպե՞ս ստուգվել: Անհրաժեշտ է անցնել ուլտրաձայնային հետազոտություն (ԷԿԳ), սթրեսս-ԷԿԳ (հետազոտություն՝ ծանրաբեռնվածության պայմաններում) և Հոլթերի մեթոդով ամենօրյա ԷԿԳ- ուլտրաձայնային հետազոտություն:
2. Ցավ՝ մրսածության արդյունքում
Այս ցավը նունպես պետք չի թողնել առանց ուշադրության: Այն կարող է լինել ինչպես մանրէաբանական թունավորման ռեակցիա, այնպես էլ ռևմատիզմի կամ էնդոկարդիտի առաջին նշան:
Ինչպե՞ս ստուգվել: Ցավի պատճառը պարզել կօգնի սրտաբանը կամ ռևմատոլոգը, ով հետազոտություն կանցկացնի, կնշանակի արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզ, ԷԿԳ և այլ անհրաժեշտ հետազոտություններ:
3. Ցավ՝ հանգիստ վիճակում
Երկարատև ցավը կրծքի շրջանում, որը առաջանում է անհանգիստ վիճակից, հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգով: Հիմնական պատճառներն են՝ վեգետատիվ դիսֆունկցիան և դեպրեսիան:
Ինչպե՞ս ստուգվել: Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նյարդահոգեբանի, քանի դեռ հիվանդությունը մեծ վնաս չի հասցրել առողջությանը: