Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս.Կոնյանի սպանության դեպքի առթիվ: Կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 08:55-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Ս.Կոնյանի դին: Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Ս.Ստեփանյանն ու հայտարարել, որ հուլիսի 26-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը:
Ս.Ստեփանյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: