Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ 55 տարեկան հասակում կիրակի օրը մահացել է ռեժիսոր Վասիլի Պիչուլը:
Պիչուլը հայտնի էր հատկապես «Փոքրիկ Վերան» ֆիլմով, որը համարվում էր խորհրդային առաջին էրոտիկ ֆիլմը: Նրա մյուս աշխատանքներն են՝ «Զմրուխտե երկինքը», «Սոչիում մութ գիշերներն են», հեռուստահաղորդումներից՝ «Հին երգերը գլխավորի մասին 3», «Տիկնիկները»: