Առողջապահություն 

Հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2-3%-ը, հեպատիտ C-ով՝ 4%-ը

Ըստ Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծության՝ հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2-3%-ը, հեպատիտ C-ով՝ 4%-ը: Դրանց տարածվացության առումով ՀՀ-նմիջին տարածվածության երկրների շարքում է: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողներին հայտնել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային հեպատիտով աշխարհում վարակված է մոտ 600 մլն մարդ, որից 400 մլն-ը՝ հեպատիտ B-ով, իսկ 200-ը՝ C-ով։

Ղազինյանի խոսքով՝ ներկայումս վիրուսի 8 տիպ է հայտնի, որոնցից ամենատարածվածը А, В, С, D և E հեպատիտներն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վիրուսային հեպատիտները և լյարդի՝ դրանց հրահրմամբ առաջացող հիվանդությունները տարեկան 1,5 մլն մարդու կյանք են խլում: Մահացությունը հեպատիտից տաս անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:

Նրա տվյալով՝ Հայաստանում պատվաստման արդյունքում վերջին տարիներին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չի արձանագրվել վիրուսային հեպատիտ B:

Նույն շարքից