Առողջապահություն 

Սնունդը օգտակար է մարմնի այն մասի համար, որի հետ արտաքին նմանություն ունի

analitik.am

Բոլորին էլ ծանոթ է «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը: Պարզվում է, որ այն իր մեջ բավականին խորն իմաստ ունի: Գիտնականների կողմից հայտնաբերվել է 8 մթերք, որոնք իրենց արտաքին տեսքով շատ նման են մարմնի այս կամ այն մասին և շատ օգտակար են օրգանիզմի հենց այդ հատվածի համար: Օրինակ ընկույզն իր արտաքին տեսքով շատ նման է  ուղեղին: Դա գուցե պատահականություն թվար, եթե միակը լիներ…. Եվ այսպես՝ 


 

 

 

Գազար-աչք

Գազարից հորիզոնական կլորակներ կտրելով տեսնում ենք, թե այս բանջարեղենը որքան նման է աչքին: Եվ շատ ճիշտ է, որ գազար շատ օգտագործելով մենք մեծ լավություն ենք անում մեր աչքերին: Գազարում պարունակվում են մեծ քանակությամբ վիտամիններ և հակաօքսիդանտներ (ß-կարոտին,), որոնք նվազեցնում են տեսողության կորստի վտանգը:


Ընկույզ –ուղեղ

Ընկույզն իր արտաքին տեսքով համարյա չի տարբերվում ուղեղից՝ ձախ և աջ կիսագնդերով: Եվ զարմանալի չէ, որ ընկույզը համարվում է «ուղեղի սնունդը»: Ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ ௰-3, հագեցած ճարպաթթուներ, որոնք էլ հենց ապահովում են ուղեղի նորմալ աշխատանքը:


Նեխուր-ոսկորներ

Նեխուրի երկար ու բարակ ցողունները նման են ոսկորի և շատ օգտակար են ոսկորների համար: Նեխուրը կրեմնիումի աղբյուր է, որը կարգավորում է ոսկորների հանքայնացումը:


Ավոկադո- արգանդ

Ավոկադոն իր ձևով արգանդ է հիշեցնում և շատ օգտակար է վերականգնողական  բուժման համար: Ավոկադոյում  պարունակվում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը նվազեցնում է արգանդի վզիկի դիսպլազիայի վտանգը:


Թուրինջ- կուրծք

Ցիտրուսային մրգերի՝ թուրինջ, լիմոն, նարինջ, նմանությունը կրծքի հետ ավելին է, քան պատահականություն:  Թուրինջում պարունակվում  են այսպես կոչված «լիմոնոիդներ» որոնք խոչընդոտում են  կրծքի քաղցկեղի առաջացմունը:


Լոլիկ- սիրտ

Լոլիկը հորիզոնական շերտերով կտրելիս տեսնում ենք բազմաթիվ «տեսախցիկներ», որոնք  հիշեցնում են սրտի կառուցվածքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ շնորհիվ լիկոպինի պարունակության, տոմատները նվազեցնում են  սրտային հիվանդությունների հավանականությունը: Իսկ եթե այս բանջարեղենին ավելացնենք մի փոքր  ձիթայուղ կամ ավոկադո, ապա լիկոպինի յուրացվելիությունը կմեծանա  մոտավորապես 10 անգամ:


Կարմիր գինի- արյուն

Արյանը շատ նման կարմիր գինին  հարուստ է հակաօքսիդանտներով և պոլիֆենոլներով: Մի փոքր կարմիր գինին օրվա ընթացքում պաշտպանում է օրգանիզմը խոլեստերինից, որը կարող է դառնալ  սրտանոթային հիվանդությունների պատճառ:


Իմբիր-ստամոքս

Իմբիրը նման է ստամոքսին և օգնում է հաղթահարել սրտխառնոցը: Այն պարունակում է գինգերոլ, որն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն: 

Նույն շարքից