Առողջապահություն 

Ստորագրվեց հռչակագիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աշգաբադում ընթացող նախարարական համաժողովում այսօր ստորագրվեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշգաբադյան հռչակագիրը` «Առողջություն 2020» քաղաքականության իրավիճակի ենթատեքստում։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարները, առողջության պահպանման փորձագետները, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջգերատեսչական կազմակերպությունների ներկայացուցիչները` դեմ առ դեմ կանգնելով ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված բեռի և վտանգի առջև, որպես գլոբալ շարժման մասնակիցներ հանդես են եկել միասնական ճակատով։ Համատեղ պայքարը կընթանա ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի չորս ընդհանուր գործոնների` ծխելու, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդի և ֆիզիկական թերակտիվության դեմ։

Եվրոպական տարածաշրջանում վերջին տարիներին չափազանց կարևորվում է հանրային առողջությունը, որն իր արտացոլումն է գտել «Առողջություն 2020» համաեվրոպական քաղաքականությունում, ինչն էլ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի առողջապահության ոլորտի համար ազգային ռազմավարության ու ծրագրերի հիմք է հանդիսացել։

«Մենք ուսումնասիրել ենք մարդկության զարգացման և ոչ վարակիչ հիվանդությունների միջև առկա ամուր կապը, ինչպես նաև արդյունավետ համագործակցության շնորհիվ արագ արդյունքների հասնելու հնարավորությունները: Մենք ընդունում ենք տարածաշրջանային գործողությունների, ինչպես նաև համագործակցության կարևորությունն ազգային մակարդակով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում միջոցառումներն ակտիվացնելու գործում»,-ասվում է հռչակագրում։


ՀՀ առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից