Մշակույթ 

Animation Magazine-ը «Մաշան և արջը» մուլտսերիալն անվանել է ապագա դասական

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալն ընդգրկվել է ամերիկյան Animation Magazine ամսագրի կողմից կազմված «250 հեռուստաշոու, որոնք ժամանակի ընթացքում կդառնան դասականներ»։

Մուլտսերիալի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն նշել է, որ «Մաշան և արջը» մուլտսերիալի համար սա դրական ազդանշան է. «Առաջին հերթին, սա, անկասկած, մեր հեղինակների և ստուդիայի վաստակն է: Բայց «հեռանկարային» բառը ենթադրում է երկար ճանապարհ, որպեսզի ապագայում հասնենք նման արդյունքի, անհրաժեշտ է էլ ավելի ջանքեր»:

Նույն շարքից