Ռազմական 

ԻՊ ահաբեկիչները Մոսուլ քաղաքում 120 մարդու են մահապատժի ենթարկել

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առնվազն 120 մարդու մահապատժի են ենթարկել և գերի են վերցրել ավելի քան 350 մարդու: Այդ մասին հայտնել է Մոսուլում Նայնավա շրջանի նահանգապետ Ասիլ ան-Նաջաֆին:

«Ինչքան շատ են մարդիկ մերժում ԻՊ-ը, այնքան շատ է քաղաքի տարբեր հատվածներում աճում մահապատժի ենթարկվածների և առևանգվածների թիվը»,- ասել է ան-Նաջաֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Որոշ զոհեր, որոնք մի քանի ամիս եղել են գրոհայինների գերության մեջ, սպանվել են գլխին ստացած կրակոցից:

 

Նույն շարքից