Աֆղանստանի հյուսիս-արեւելքում Թալիբան շարժման գրոհայինները զավթել են ստրատեգիական նշանուկություն ունեցող ռազմաբազան, երբ շուրջ 100 զինվորականներ անցել են նրանց կողմը:
Ընդհարումները Բադաշխան պրովինցիայի Թիրգարան ռազմաբազայի մոտ սկսվել են ուշ գիշերը, երբ գրոհայինները մի քանի ուղղությամբ հարձակում են ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ռազմաբազայի զինվորականները, համալրում չստանալով, ստիպված են եղել հանձնվել:
Ներկայումս գրոհայինները վերահսկում են ռազմաբազան ու մի քանի այլ ամրացված հենակետեր:
Այնուհետեւ թալիբները ազատ են արձակել զինվորականներին, որոնք խոստացել են չվերադառնալ ծառայության, իսկ նրանց որոշ մասը համալրել է գրոհայինների շարքերը:
Ահաբեկիչների ձեռքում է հայտնվել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Բադաշխան պրովինցիան սահմանակից է Չինաստանին ու Տաջիկստանին: Վերջին շաբաթների ընթացքում այստեղ լուրջ բախումներ են ընթանում թալիբների ու կառավարական ուժերի միջեւ:
Չնայած հանգամանքին, որ թալիբները չեն կարողանում վերահսկողություն հաստատել գրավված տարածքներում, այնուամենայննիվ, նրանք լուրջ կորուստներ են պատճառում կառավարական զորքերին: