Ալլա Պուգաչովան մտադիր է ստանալ Իսրայելի քաղաքացիություն և այնտեղ սեփականություն գնել: Երկու տարվա ընթացքում Ալլա Պուգաչովան գարնանն ու ամռանը լքում է Ռուսաստանը` Իսրայելում հանգստանալու և առողջությունն ամրապնդելու համար:
Իսկ վերջերս երգչուհին մասնակցում էր իր իմպրեսարիո` Սեմյոն Մոգիլեվսկու տարեդարձի երեկույթին: Ասում են, որ հենց նա է օգնում Պուգաչովային իր բոլոր գործերում, հատկապես անշարժ գույք ձեռք բերելու գործում: Իբր Ալլա Պուգաչովան Կեսարիայում վաճառքի հանված տուն է գտել:
Ծովափնյա հանգստի այս գոտում գները սկսվում են մեկ միլիոն եվրոյից և հասնում մինչև ինը միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Экспресс газета»-ն: