Իրավական 

24-ամյա այգեպանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել 9 բադերի դիտավորյալ սպանության համար

Kp.ua կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում դատարանը 24-ամյա այգեպանին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել 9 բադերի դիտավորյալ սպանության համար: Բացի այդ այգեպանը նաև երկու տարի պայմանական ժամկետ է ստացել:

Հայտնի է, որ այգեպան Ջեյսոն Սքոթ Ֆելբոն Ֆլորիդա նահանգում մի քանի բադիկների էր սպանել մայիսի 2-ին՝ սիզամարգերը կտրելու ժամանակ։

Միջադեպի մասին ոստիկաններին տեղեկացրել է Բոյդ Յենտչի ընտանիքը: Նրա խոսքով՝ ինքն ու իր ազգականները մի բադ և նրա 11 ձագուկներին են պահել, իսկ այգեպանը հարձակվել է նրանց վրա: Տղամարդը պատմել է, որ փորձել է կասեցնել այգեպանին, սակայն վերջինս միայն ի պատասխան ժպտացել է ու հետ շարժվել՝ ավելի մեծ թվով բադիկների վրաերթի ենթարկելով:

Նույն շարքից