Առողջապահություն 

Սթրեսից պաշտպանող մթերքներ

analitik.am

kedem.ru-ն գրում է, որ Հարվարդի առողջապահության դպրոցը (Harvard School of Public Health) 12 տարի հետևել է 43 000 կնոջ և եզրակացրել, որ ընկճախտի զարգացման հավանականությունը մեծապես կախված է մեր նախընտրած մթերքներից: Պարզ ածխաջրերի և մսի ավելցուկը մեծ հավանականությամբ ընկճախտի պատճառ կդառնա: Կանայք, որոնց սննդակարգում միսը շատ է, 29 %-ով մեծացնում են ընկճախտի զարգացման ռիսկը, իսկ մակարոնեղենի և չիփսերի սիրահարները՝ 41 %-ով: 

Հետազոտողները հայտնաբերել են նաև փրկություն ընկճախտից՝ ձիթապտղի յուղ, ձուկ, փոքր քանակությամբ գինի և սուրճ: Սակայն որոշ գիտնականներ համաձայն չեն հարվարդցի հետազոտողների եզրահանգումների հետ: 

Հնարավոր է՝ ածխաջրերով հարուստ սնունդն ընկճախտի ոչ թե պատճառ է, այլ հետևանք, ինչպես առողջ սնունդը լավ տրամադրության և լավատեսության ոչ թե պատճառ է, այլ հետևանք:

Նույն շարքից