Սիրիայի Հոմս պրովինցիայում շարունակվում է սիրիական կառավարական ուժերի հարձակողական գործողությունները Պալմիրա քաղաքի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ներկայումս ԻՊ գրոհայինների դեմ մարտերը ծավալվում են քաղաքից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորությամբ, իսկ որոշ հատվածներում արդեն քաղաքի արվարձաններում:
Կառավարական ուժերին հաջողվել է վնասազերծել գրոհայինների շարասյունը, առգրավել մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Դարա պրովինցիայում հիմնական ռազմական գործողությունները ընթացել են Ալ-Մահատա բնակավայրի մատույցներում:
Գրոհայինները մասսայական հրետակոծության են ենթարկել քաղաքի բնակելի թաղամասերը, ինչից հետո սիրիական օդուժը հրթիռակոծել է գրոհայինների հենակետերը: