Ռազմական 

Ուկրաինական ուժայինները չեն պատրաստվում լքել Շիրոկինոն

Ուկրաինական ուժայինները չեն պատրաստվում լքել Շիրոկինոն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսեյ Մազեպան, նշելով, որ բուֆերային գոտի սստեղծելու համար նախատեսվում է միայն զինատեխնիկայի հետքաշումը:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը,
հուլիսի 21-ին Մինսկում եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը պարտավորվել էին ռազմաճակատի շփման գծից դուրս բերել մինչեւ 100 միլիմետր տրամաչափի ռազմատեխնիկան:

Դոնբասի աշխարհազորայինները հիմնականում կատարել են իրենց առջեւ դրված պարտավորությունները, այնինչ, ուկրաինական կողմը չի շտապում իրականացնել ռազմատեխնիկայի դուսբերման գործընթացը:

Խոսնակի խոսքերով, ուկրաինական զինուժը կշարունակի մնալ Շիրոկինոյում, իսկ ռազմատեխնիկայի դուրսբերումը կիրականացնի ԵԱՀԿ դիտորդների վերահսկողության պայմաններում:

Հիշեցնենք, որ ռազմաճակատի հարավում ու Մարիուպոլին սահմանակից Շիրոկինո բնակավայրում կողմերը պարբերաբար խախտելով հրադադարը, փոխհրաձգություն են իրականացնում, հաճախ դիմելով նույնիսկ տանկային մարտերի:

Նույն շարքից